211652_close_icon
views-count9106 դիտում article-date 10:35 20-04-2021

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասնակից

Ամփոփվել են Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը և տնտեսական լրագրողների համար անցկացված սեմինարների շարքը: Վերջինս կազմակերպվել էր Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ:

Մրցույթի նպատակն էր խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդի թեմաները՝ նպաստելով հանրության մեջ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ 

Հրապարակվեցին մրցութային հանձնաժողովի գնահատամբ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի տարբեր անվանակարգերի հաղթողների անունները: «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ համատեղ կազմակերպված սեմինարների մասնակից լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր:

ՀԲՄ նախագահն ու գործադիր տնօրենը շնորհակալություն հայտնեցին Բանկերի հանրության հետ կապերի պատասխանատուներին և սեմինավարներին՝ կարևորելով տնտեսության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ շարունակական համագործակցությունը: 

Նշենք, որ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցութային հանձնաժողովի կազմում ներառված են եղել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հանրության հետ կապերի պատասխանատուները:  

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպված սեմինարների շարքին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ մասնակցել են Փոքր բիզնեսի զարգացման վարչության պետ Աննա Միրզոյանը և Ֆիզիկական անձանց պրոդուկտների զարգացման բաժնի գլխավոր  մասնագետ Երվանդ Ստեփանյանը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, ֆինասնատնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների համար սեմինարների կազմակերպումը, ինչը կհանգեցնի ՀՀ բանկային ոլորտի անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանմանը, համակարգի գործունեությանն առնչվող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաների ճշգրիտ լուսաբանմանը: 
 
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում էէ ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր