211652_close_icon
views-count8254 դիտում article-date 20:10 18-04-2021

Էդգար Իգիթյանն ու կինը սպասում են առաջնեկի ծնունդին. Exclusivelife.am

Դերասան Էդգար Իգիթյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Դերասանի կինը՝ Լուսինե Չոբանյանը սպասում է իրենց առաջնեկին։ Այս մասին տեղեկանում ենք Էդի Instagram-յան էջից։ Ապագա հայրիկը հրապարակվել է ընտանեկան ջերմ լուսանկար, որում պատկերված է կնոջ հետ, հայտնում է Exclusivelife.am-ը:

Լուսանկարին կից Էդգարը գրել է․

«Աստված ցանկանում է, որպեսզի իր բոլոր զավակները գան աշխարհ որպես հավերժական ընտանիքի մաս՝ որտեղ կա մայր և հայր, որոնք սիրում և հոգ են տանում միմյանց համար և իրենց երեխաների համար: Եթե ձեր դեպքում դա այդպես չէ, եղեք համբերատար և շարունակեք ապրել արդար:

Նայեք արժանի մարդկանց օրինակին: Պատրաստվեք այժմ ամուսնու կամ կնոջ և ծնողի ձեր աստվածային դերին: Պարտավորվեք ամուսնանալ տաճարում և հիմնել ձեր սեփական հավերժական ընտանիքը», - գրել է դերասանը:

Նմանատիպ նյութեր