211652_close_icon
views-count1146 դիտում article-date 13:09 11-02-2019

Հովհաննես Իգիթյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իգիթյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ: «Արտաքին քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է: Անկախ քաղաքական պատկանելիությունից, մենք կարողանում ենք գտնել այն մոտեցումը, որն ընդհանուր է բոլորի համար: Օրինակ` ԵԽԽՎ-ում մենք կարողացել ենք գտնել այնպիսի մոտեցում, որը արտաքին քաղաքականության մեջ մեզ ներկայացրել է որպես մեկ թիմ` մեկ մոտեցմամբ»,- նշեց հանձնաժողովի փոխնախագահը: Նա մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը։ Հանձնաժողովը մեծ դեր ունի: Խորհրդարանական դիվանագիտությունը սկսում է մեկ պատգամավորից: «Ինձ թվում է, որ ամեն երկրի հետ պետք է ունենանք մի մոտեցում, կոնցեպտ: Յուրաքանչյուր երկրի հետ դա այլ է»,- ասաց Իգիթյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կգտնեն տարբերակներ, հնարավորություն կունենան լսել դեսպաններին, որոնք ունեն այն տեղեկատվությունը, որն օգտակար կլինի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Նմանատիպ նյութեր