211652_close_icon
views-count1442 դիտում article-date 23:43 17-04-2021

Արմեն Դարբինյան. Լավագույն Հայը Սուվերեն Հայն է, որի պակասի դիմաց մենք չափազանց թանկ ենք վճարում ազգովի

«Հրանտ Մաթևոսյանին նվիրված համալսարանական գիտաժողովին պատրաստվելիս ակամայից հիշեցի Վարպետի հետ իմ հազվադեպ հանդիպումներից մեկը, հեռավոր 1995-ին, երբ հրճվանքս արտահայտեցի իր «Լուսավոր մենատների երկրին եմ հավատում» արտահայտության կապակցությամբ, վերհիշեցի իմ՝ կյանքով ամրապնդված թեզը. ՛՛Յուրաքանչյուր հայ պետք է ձգտի լավագույն հայը լինելուն՛՛, քանի որ մենք քիչ ենք, ժամանակ ու ռեսուրս չունենք վատ հայ լինելու շռայլությունը մեզ թույլ տալու համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

«Իմ պատկերացմամբ՝ արդեն այսօրվա դիրքերից, Լավագույն Հայը Սուվերեն Հայն է, որի պակասի դիմաց մենք չափազանց թանկ ենք վճարում ազգովի: Առանց Սուվերեն Հայի չի լինում Սուվերեն Պետություն: Խորհրդանշական է Սուվերեն Հայի մասին խոսելը այսօր՝ իմ ճանաչած լավագույն հայորդիներից Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը:

Սուվերեն Հայ էր վաղ շրջանի Նախագահ Տեր-Պետրոսյանը, Սուվերեն Հայ էր ԼՂՀ Նախագահ Քոչարյանը (վերհիշեք և համեմատեք նրա հարցազրույցը ԿառաուլովինVSՊոզներին տված հարցազրույցի հետ), Սուվերեն Հայ էր Սերժ Սարգսյանը՝ երբ կարողացավ միաժամանակյա ինտեգրացիոն ծրագրեր իրականացնել Եվրոպայի և Ռուսաստանի հետ, Սուվերեն էին Վազգենը, Մոնթեն, Լեոնիդը, Ռոբերտը, Ալբերտը, Մենուան՝ ամբողջապես և իրենց բոլոր դրսևորումներում, Սուվերեն էին մեր հազարավոր նահատակները, Սուվերեն են ողջ մնացած քաջորդիները:

Վերջին պատերազմական ձախողումը կարծես մեր մեջ պատկերացում է ձևավորել, թե Սուվերեն Հայը պարտվեց: Եթե այդպես է՝ մենք վերջացած ենք: Բայց այդպես չէ և չի՛ կարող լինել: Մենք պիտի հասկանանք, որ հետաքրքիր կարող ենք լինել աշխարհին միայն որպես սուվերեններ՝ մեր ինքնատիպ աշխարհընկալումով ու մշակույթով, հզոր լեզվով ու գրականությամբ, գիտության մեջ աստեղային դրսևորումներով: Եթե յուրաքանչյուրիս մեջից հանեն սուվերենի հատկանիշը՝ տակը բան չի մնա, մենք վերջին ժամանակներս հաճախ ենք առերեսվում ցավոք նման խղճահարույց դրսևորումների հետ:

Ավելորդ է նաև նշել, որ հենց և միայն Սուվերեն Հայաստանը կարող է լինել վստահելի բարեկամ և գործընկեր միջպետական հարաբերություններում: Կռացած ու ընկճված Հայաստանը որևէ մեկին հետաքրքիր չէ: Պոզների բնութագրմամբ ՛՛աղքատ Հայաստանը՛՛ իմ իմացած Հայաստանը չէ:

Եվ ուրեմն, սիրելիներս, արթնացրեք ձեր մեջ Սուվերեն Հային՝ Արժանապատիվ Ապագայի ՄԻԱԿ հենարանին»

Նմանատիպ նյութեր