7710 դիտում
10:31 01-02-2021
Ցավոք այս արտագաղթն ամենամեծն է լինելու․ Հայաստանը լքող հայն այլևս չի հավատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն, հայը այսօր ամենաանպաշտպանը իր հայրենիքում է․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Նիկոլի անսխալականության վկաները
Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չվերթ կա Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկվա։
07.55 առաջին չվերթը՝ Մինվոդի, թռավ։
Պետք էր տեսնել հայ ընտանիքի ուրախությունը, որ ինքը տոմս ունեցող առաջին հաջողակների մեջ է։
Շահած լոտոյի պես մի բան։
Երեկ արդեն Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսը վաճառվում էր 700 դոլարով ու չզարմանաք, որ Մոսկվա տոմսը սկսեն աուկցիոնով վաճառել՝ լոտերով։
Ցավոք՝ ա՛յս մի արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու։
Ես իրավունք չունեմ մեղադրելու Հայաստանը լքող հային, ով այլեւս հացի խնդիր ունի եւ ամենասարսափելին՝ նա չի հավատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն։
Հայը այսօր ամենաանպաշտպանը իր հայրենիքում է։
Հետաքրքիր օրինաչափությամբ Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են։ Նրանք, ովքեր ամենահուսահատն էին ու ամենից շատ էին հավատում նիկոլական փրկչությանը։
Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Նիկոլը հեռանալու է։
Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինքն էլ դա գիտի։
Իմ ու իմ պես մտածող մարդկանց խնդիրը Նիկոլը չի։ Նիկոլ չկա։ Նա այլեւս ֆուտլյար է։
Հայաստանի խնդիրը Նիկոլի անսխալականության վկաներն են, ովքեր 700 դոլար չունեն, որ տոմս առնեն ու լքեն հայրենիքը։
Նրանք են, որ դեռեւս արհեստական շնչառություն են տալիս ֆուտլյարին ու նրանք են, որ Արցախի հանձնումը, մի քանի սերնդի սպանդը համարում են օրինաչափ ու մատաղի պես ընդունելի։
Ես վախենում եմ ահա հայի է՛դ տեսակից, որովհետեւ Նիկոլը գնալու է, իսկ մենք մնալու եւ ապրելու ենք հայի էդ տեսակի հետ, ով 18 տարեկան երեխայի մահը կարող է արդարացնել Նիկոլի անսխալականությամբ։
Մեր ողբերգությունը, պետականության ու մեր լինելիության վտանգը ահա է՛ս մարդիկ են։
Ու մինչ գրում էի սա, Նիկոլի անսխալականության վկաներից մեկը ինձ խնդրեց ծանոթ օդաչու գտնել, որ մի քիչ էժան գնով բորտ-ուղեկցողների հատվածով փախնի Մոսկվա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլի անսխալականության վկաները Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն...
Posted by Naira Zohrabyan on 2021 թ. հունվարի 31, կիրակի
Նմանատիպ նյութեր
1622 դիտում
23:43 17-04-2021
Արմեն Դարբինյան. Լավագույն Հայը Սուվերեն Հայն է, որի պակասի դիմաց մենք չափազանց թանկ ենք վճարում ազգովի
1520 դիտում
10:19 10-09-2022
Արտագաղթն այլևս խնդիր չէ՞․ բույսի պես ապրելն անհամեմատ ավելի հեշտ է․ «Առավոտ»
6944 դիտում
22:16 05-10-2022
Հայը տականք չէ, հայը պարծանք է․ Արթուր Ասատրյան. Բաց TV. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
901 դիտում
15:28 18-09-2024
Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
448 դիտում
14:07 18-09-2024
Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել
439 դիտում
13:44 18-09-2024
Այս դատարանը կողմնակալ դատարան է. Հրայր Թովմասյանն ավարտեց պաշտպանական ճառը