211652_close_icon

Տարոն Սիմոնյան. Մեր պետության ղեկավարների խոսքը Հայաստանի Հանրապետության դիրքորոշում չի կարելի որակել

views-count1181 դիտում article-date 19:23 17-04-2021
«Քանի որ արդեն անհնար եմ համարում, որ որոշ բարձրագույն պաշտոնատար անձինք հասկանան, թե ինչ բացասական հետևանքներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար իրենց անպատասխանատու հայտարարությունները, մնում է աշխատել միջազգային իրավունքի վրա, որպեսզի կարողանանք համոզել միջազգային հանրությանը, որ մեր պետության ղեկավարների խոսքը Հայաստանի Հանրապետության դիրքորոշում չի կարելի որակել...»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Փաստորեն, միջազգային իրավունք փոխելն ավելի հնարավոր է դառնում, քան մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասկացնելը, որ կա՛մ մտածելով խոսեն, կա՛մ չխոսեն», գրել է նա:

Նմանատիպ նյութեր