211652_close_icon
views-count5332 դիտում article-date 12:18 23-05-2021

Փորձե՛ք ձեր բախտը, մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն և այդ խոսքը լինելու է հաղթական. Տավուշի թեմի առաջնորդն արձագանքել է գյուղերն Ադրբեջանին տալու լուրերին

 Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Facebook-ում անդրադարձել է Տավուշի մարզի 5 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություններին։

«Փորձում են պատառ–պատառ անել մեր տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին: Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը, և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած հզոր, հաղթանակած, հավերժական ու ամբողջական Հայաստանիս ռահվիրան»,– գրել է նա։

Տավուշի թեմի առաջնորդը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր ապրում են ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի տիրույթում, խոցված ու վիրավոր է հայրենիքը, հայության ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված` պետականությունը, վիրավոր, գերեվարված և անհայտության մեջ են Հայաստանի զավակները։

Այս իրավիճակը Բագրատ Սրբազանը համեմատում է 1918թ-ի հետ, որ հայությունը հիվանդ ու հյուծված կանգնած էր լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև։

«Եվ տեղի ունեցավ Սարդարապատի հրաշքը, և այդ հրաշքը վերստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ»,– եզրափակել է բարձրաստիճան հոգևորականը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր