1220 դիտում
20:30 31-12-2014
Մեր ժողովրդի քաղաքական կյանքում, թերեւս, ծանրագույն շրջան կարելի է որակել հուլիս-օգոստոս ամիսները. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տոնական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Անցնող տարին նշանակալի եղավ գյուղատնտեսության ոլորտում. հաջողվեց ապահովել բոլոր տեսակի գյուղմթերքների արտադրության նկատելի աճ, ավելացնել մշակվող վարելահողերի մակերեսը, թարմացնել գյուղմեքենաների պարկը, հեռանկարներ ստեղծել գյուղատնտեսությունը կայուն եւ եկամտաբեր զբաղմունք դարձնելու ուղղությամբ:
ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով մարզի համայնքների մեծ մասում կառուցվեցին կամ նորոգվեցին կրթական եւ առողջապահական հաստատությունների շենքեր, ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, կամուրջներ, մշակույթի տներ, համայնքային կենտրոններ:
Հիմնանորոգվեց Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական խոշոր նշանակության ճանապարհի` Գեղարքունիքի մարզով անցնող ավելի քան տաս կիլոմետրանոց հատվածը:
Մեր ժողովրդի քաղաքական կյանքում, թերեւս, ծանրագույն շրջան կարելի էր որակել հուլիս-օգոստոս ամիսները, երբ հակառակորդի դիվերսիոն խմբերը եւ զինված ուժերը դիմակայության գծում ձեռնարկած սադրանքների միջոցով փորձեցին ստուգել մեր սահմանների ամրությունը, խարխլել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Սակայն Հայոց բանակի ցուցաբերած արիության, հասցված վճռական հակահարվածների եւ համայն հայության արագ համախմբման շնորհիվ կրկին անառիկ մնացին մեր սահմանները:
Մեզ մնում է գալիք տարում նոր պայմաններում անդուլ աշխատանքնով շարունակել մեր երկրի զարգացումն ու շենացումը, անվտանգության, խաղաղության ու բարօրության ապահովումը, համահայկական նպատակների քայլ առ քայլ իրականացումը»:
Նմանատիպ նյութեր
29387 դիտում
17:30 31-05-2017
Հուլիս և օգոստոս ամիսներին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +42 աստիճան. Գագիկ Սուրենյան
853 դիտում
16:13 31-08-2024
Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան