211652_close_icon
views-count2778 դիտում article-date 20:53 22-05-2021

Մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

«Սիրելիներ, ուղղակի ներողություն եմ խնդրում ծննդյանս 50 ամյակի առիթով ձեր բազմահարյուր շնորհավորհական ազնիվ գրառումներին անհատապես պատասխանել չկարողանալու համար:
 
Շնորհակալ եմ ձեր սիրո հորձանքի համար, որը պարզապես պարտավորեցնող է:
Շնորհակալ եմ, որ գրեթե բոլոր մաղթանքներն անանձնական էին՝ ուղղված մեր երազած Հայաստանի՝ Ավետյաց Երկրի Տեսիլքին», իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
 
«Այսօր խոցված ու վիրավոր է մեր ամբողջական Հայրենիքը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված մեր պետականությունը, վիրավոր են մեր եղբայրներիը, գերեվարված և անհայտության մեջ են գտնվում մեր զավակները, որոնց ապաքինում և շուտափույթ վերադարձ եմ խնդրում Աստծուց:
 
Ապրում ենք ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի բերած աղետի տիրույթում:
 
Փորձում են պատառ պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին: Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ:
 
Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵՍԻԼՔԸ և սպանել այն: Կոչված ենք ՆՈՒՅՆԱՆԱԼՈՒ ՆՐԱՆՑ հետ:
 
1918թ-ի ճիշտ այս օրերին մենք հիվանդ ու հյուծված կանգնած էինք լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև և տեղի ունեցավ Սարդարապատի Հրաշքը և այդ ՀՐԱ՜ՇՔԸ վերստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ:
 
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՛Ւ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր