211652_close_icon
views-count2701 դիտում article-date 19:06 17-04-2021

«Սպուտնիկ V» ռուսական դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 19-ից. 168.am

«Սպուտնիկ V» ռուսական դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 19-ից։ Արդեն ներկրվել է 15.000 դեղաչափ:

«Երկուշաբթի օրվանից առաջին օղակում պատվաստումները կիրականացվեն նաև «Սպուտնիկ V»-ով: Պատվաստանյութը նախատեսված է բուժաշխատողների, խրոնիկ հիվանդություններ ունեցողների, սոցիալական հաստատությունների աշխատողների, 18-ից մինչև 55 տարեկան քաղաքացիների համար։ Իսկ 55-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները կպատվաստվեն  «Astra Zeneca»-ով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հավելենք, որ ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ը` առողջացած, 3859-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 931583 թեստավորում:

Նմանատիպ նյութեր