Հաջորդ շաբաթ Հունգարիան կարող է սկսել «Սպուտնիկ V» դեղամիջոցով պատվաստումները
Հաջորդ շաբաթ Հունգարիայում կարող է սկսվել բնակչության պատվաստումը նոր կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով: Այս մասին ուրբաթ հունգարական ռադիոյով հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է «[url=https://tass.ru/obschestvo/10630709]ТАСС[/url]»-ը:
Երեքշաբթի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ երկիրը ստացել է ռուսական կորոնավիրուսի պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: