211652_close_icon
views-count1714 դիտում article-date 12:24 29-01-2021

Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V» -ով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12341241@egNews]պաշտպանության նախարարությունից[/url]: «Նախանշված ժամանակացույցին համապատասխան՝ պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով՝ ինչպես շարժական զինվորական հոսպիտալում, այնպես էլ՝ մշտադիտարկման դիտակետեր այցելող բժշկական ստորաբաժանումների միջոցով: Պատվաստանյութը մշտադիտարկման կետեր է հասցվել հատուկ ջերմատարներով, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը: Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 28-ը»,-հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: ՌԴ ՊՆ հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ խաղաղապահ զորակազմում նաև կանայք են ծառայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր