Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 16-ին, անհայտ անձինք զնված ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ գտնվողների պատանդառել։
Այդ մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Վերջինի տվյալներով՝ հարձակման ենթարկված մասնաճյուղը գտնվում է մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում: Շենքում վերանորոգման աշխատանքներ են կատարվում:
Նշվում է, որ հանցագործության վայրը շրջապատված է ոստիկանության կողմից: Ականատեսների խոսքով՝ կրակոցներ չեն հնչել։