Մեծ Բրիտանիայում զինված տղամարդը կինոթատրոնում պատանդներ է վերցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրիտանական Նանիթոն քաղաքում զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել:
Միջադեպը տեղի է ունեցել Բերմուդյան այգու մոտ: Տղամարդը զենքով սկսել է սպառնալ մարդկանց, որից հետո նրանցից մի քանիսին պատանդ է վերցրել: Այժմ չարագործն ու պատանդները գտնվում են «Օդեոն» կինոթատրոնի տարածքում:
Պատանդների թվում երկու երեխա կա՝ 3 և 7 տարեկան: Այժմ դեպքի վայր են ժամանում ոստիկանական ուժերը: Իրավապահ մարմինները շրջափակել են այգու տարածքը և քաղաքի բնակիչներին կոչ անում չմոտենալ տարածքին: