Ֆրանսիայի հարավում զինված տղամարդը պատանդներ է վերցրել. նա հայտարարել է ԻՊ-ին հարելու մասին
Ֆրանսիայի հարավ-արևմուտյան Տրեբ քաղաքում գործող Super U սուպերմարկետն է ներխուժել ինքնաձիգով զինված մի տղամարդ և պատանդառել այնտեղ գտնվողների։
Ինչպես հայտնում է BBC-ն, տղամարդըը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին։
Տեղի անվտանգության ուժերի փոխանցմամբ՝ լսվել են նաև կրակոցի ձայներ։ Նշված հատվածը շրջապատված է անվտանգության ուժերի շուրջ 140 ծառայողներով։ Ընթանում է ոստիկանական գործողություն։