211652_close_icon
views-count1422 դիտում article-date 23:28 15-04-2021

Ապրիլի 12-ին, 13-ին ու 14-ին Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ ամենօրյա պայքարը։

Ապրիլի 12-ին, 13-ին ու 14-ին բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ապօրինի ծառահատման երեք դեպք են բացահայտել։ Նրանք բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերել են տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով։

Տրանսպորտային միջոցները վարած անձինք բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Հայտնաբերված փայտանյութն ու մեքենաները տեղափոխվել են Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ ծառերը հատվել են բաժնի սպասարկման տարածքի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր