211652_close_icon
views-count1324 դիտում article-date 16:28 10-08-2020

Օգոստոսի 8-ին և 9-ին Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օգոստոսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վանաձորի 47-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ՊՊԾ դասակի ոստիկանների հետ, օգոստոսի 9-ին, ժամը 4.30-ին, Ձորագյուղի վարչական տարածքում ստուգել և բաժին են բերել Սարահարթ գյուղի 45-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ օգոստոսի 6-ին և 7-ին Վահագնաձոր գյուղի անտառից ապօրինի հատել է երկու ծառ: Նույն օրը Գուգարքի բաժնի ոստիկանները պարեկայինների հետ համատեղ ծառայության ժամանակ Ձորագյուղի վարչական տարածքում ստուգեցին փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի երկու մեքենա: Վարորդները, որ Վանաձորի բնակիչներ են, դարձյալ վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չեն ներկայացրել: Պարզվել է, որ նրանցից մեկը` Լորուտ, մյուսը Փամբակ գյուղի անտառից բենզասղոցով ապօրինի հատել են ծառեր: Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր