2112 դիտում
18:52 15-04-2021
Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ.
Երևանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբը՝ անկախ մարմին, որը այսուհետ պարբերաբար կքննարկի հայրենի ֆուտբոլում բոլոր կարևորագույն իրադարձությունները, կտա փորձագիտական գնահատականներ: Այս նորաստեղծ կառույցը, որը ստեծվել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիաի (ԱԹԱ) ներքո, առաջին հադիպումը անցկացրեց “Արագաստ“ կաֆեում “Ավերս“ ընկերության տնօրեն Կարո Շահբազյանի հովանավորությամբ և “Կիլիկիա“ ՓԲԸ աջակցությամբ, հայտնում է Infopress.am-ը:
Ֆուտբոլային գիտանկների ակումբում ընգրկված են, “Ֆուտբոլ+” շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը, “Կենտրոն“ ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, “Ֆուտբոլ+“ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը, ռադիո “Վան“-ի հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը), “Երկիր մեդիա“ ՀԸ մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, “Գոլոս Արմենիի“ թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, “Շանթ“ ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, “Փյունիկ“ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյան և ԱԹԱ-ի նախագահ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Տիգրան Հովհանիսյանը, որն էլ հանդիսացել է այս նախաձեռնության հեղինակը:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական ֆուտբոլային ակումբները, որ ավելի հաջող հանդես գան եվրոգավաթներում և վերջապես դուրս գան խմբային փուլ, ի՞նչն է խանգարում ավելի հաջող ելույթների համար, ո՞րն է հայկական ակումբների վատ ելույթների պատճառը և ո՞րն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի հաջող ելույթների գրավականը: Սա էին առաջին քննարկման հարցերը:
Մենուա Մեհրաբյանի կարծիքով հայկական ակումբները պետք է վարեն արդար կազմակերպչական գործունեություն, չտրամադրելով կարևոր ադմինիստրատիվ դիրքերը ակումբներում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով: Աշոտ Մարտիրոսյանը վստահ է, որ ցածր աշխատավարձերը ստիպում են տեղական ֆուտբոլիստներին խաղալ լուրջ խթանի բացակայության պայմաններումի և հիմնականում մտածել այլ արտասահմանյան ակումբներ տեղափոխվելու մասին, ինչն էլ հանդիսանում է մեր ակումբների վատ խաղի պատճառը Եվրոգավաթներում: Սլավա Սարգսյան գտնում է, որ պետք է անհապաղ լայնացնել Հայաստանի ֆուտբոլային աշխարհագրությունը, ստեղծելով մարզերում ֆուտբոլային ակումբներ, դրանով իսկ զարկ տալով այդ սպորտաձևի զարգացմանը շրջաններում, ինչը կղթանի նոր տաղանդավոր ֆուտբոլիստների բացահայտմանը: Գոռ Գրիգորյանի կարծիքով, Հայաստանը կարող է որպես ֆուտբոլի զարգացման մոդել վերցնել որևէ այլ ֆուտբոլային երկրի օրինակը:
Մանրամասները՝ Infopress.am-ում

Նմանատիպ նյութեր
2171 դիտում
18:20 01-01-2015
«Գիտակների ակումբի» մրցաշար՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
1541 դիտում
13:56 14-11-2014
Ֆուտբոլային հանդիպում՝ քաղաքական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև
2496 դիտում
12:06 29-03-2014
128 տարի առաջ այս օրը ստեղծվեց «Coca Cola» խմիչքը
Այս բաժնից
1969 դիտում
22:30 20-11-2024
60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
2122 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1993 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել