«Գիտակների ակումբի» մրցաշար՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
Օրերս Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Հայարտուն» կենտրոնի «Գիտակների ակումբի» 2014 թվականի խաղաշրջանի վերջին հանդիպումը:
՝Խաղն ընդգրկում էր ընդհանուր և հայագիտական թեմայով 6-ական հարց, ինչպես նաև երկու թիմերի ավագների կողմից փոխադարձաբար ներկայացրած հարցեր: Վերջին մրցախաղում հաղթեց Թբիլիսիի «Նորաշեն» թիմը:
Մրցաշարը շարունակվում է և եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015 թվականի հունվար ամսին, տեղեկացնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը: