211652_close_icon
views-count1722 դիտում article-date 21:32 14-04-2021

Իշխանափոխությունից մինչև 44-օրյա պատերազմ. Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ապրիլի 16-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 16-ին մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսոր Մհեր Կրտչյանի «Իշխանություն» ֆիլմը: Գեղարվեստական ֆիլմը իրականության, մարդ լինելու ու չլինելու մասին է, ֆիլմ, որտեղ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կարող է գտնել իրեն, իր հարևանին ու բարեկամին, և թե ինչպես իշխանությունը սկուտեղի վրա ցույց տվեց շատերի իրական դեմքը:

Tert.am-ի հետ զրույցում Մհեր Մկրտչյանն ասել է, որ չպետք է մոռանալ, որ «Իշխանություն»-ը գեղարվեստական ֆիլմ է և ունի իր սեփական պատմությունն ու հերոսներին, որոնցից յուրաքանչյուրն ունիր իր ճակատագիրը. «Այո’, մի կողմից սա քաղաքական ֆիլմ է, մյուս կողմից այն փաստավավերագրական ֆիլմ չէ: Կա ֆիլմի պատմություն, որը շատերիս համար, կարծում եմ, հոգեհարազատ կլինի»,- ասել է ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը:

Ռեժիսորն ավելին չի ասի ու թույլ չի տա, որ մյուսները պատմեն՝ մնացածը հանդիսատեն ինքն անձամբ կտեսնի, կզգա ու կհասկանա. մի բանում Մհեր Մկրտչյանը վստահ է՝ «Իշխանություն» ֆիլմին տվել է իր մասնագիտական նվիրման 100 տոկոսը:

Ֆիլմը նուրբ թելով կապված է Հայաստանի վերջին 3 տարվա իրադարձությունների հետ՝ իշխանափոխությունից մինչև 44-օրյա պատերազմ. հույզեր, հավատ, սեր, ցասում և հավատարմություն: Դերասաններն ասում են, որ Ֆիլմը նաև ռենտգենի տակով է անցկացնում մի հարց, թե ինչ կարող է անել իշխանությունը մարդու հետ: Գլխավոր հերոսներից մեկին՝ Ալիսա Դայանին, կերպավորում է Անի Ղազարյանը. սյուժեն կառուցվում է հենց ազնվությամբ ու նիրումով ապրող այդ կնոջ շուրջ. «Ես իրեն շատ եմ սիրել ու շատ կուզենայի, որ իր տեսակի մարդիկ շատ լինեին մեր հասարակության մեջ»: 

«Իշխանություն»-ը ոչ վաղ անցյալի և ներկայի վերաարժևորումն է, որը թույլ է տալիս հայացքն ուղղել դեպի արժանահավատ ապագա»,- այս համոզմունքն է հայտնում Մարջան Ավետիսյանը: Tert.am-ի հետ զրույցում դերասանուհու արցունքները կոկորդը սեղմեցին, երբ սկսեց խոսել իր կերտած կերպարի մասին. պատմեց՝ հայրենասեր, անմիջական խառնվածքով նախագահի տիկնոջ է մարմնավորել, որին ասոցիացրել է մի կնոջ հետ, որն այլևս մեզ հետ չէ։

 Մանրամասներն՝ այստեղ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր