211652_close_icon
views-count1153 դիտում article-date 16:42 12-11-2015

Մեծ էկրան կբարձրանա «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը

Բացահայտվում է մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք համարվող հերոսական Չարդախլու գյուղի գաղտնիքը։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։ Սա «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտին են հասցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով: «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը տեղեկացրեց, որ Ֆիլմի նկարահանումները կատարվել են Արցախում, Տավուշի մարզի Զորական գյուղում: Ֆիլմի հերոսներն են Չարդախլուի ներկայիս հերոսները՝ Արթուր Բաղրամյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, գեներալ մայոր Հովհաննիսյանը և այլք: Հերոսական Չարդախլուի մասին պատմող ֆիլմն առաջին հերթին ուղղված է երիտասարդությանը: Պրոդյուսերը մանրամասնեց. «Ողջ ֆիլմի ընթացքում կարմիր գծի պես անցնում է ավագի նկատմամբ հարգանքի, տուրք տալու գաղափարները»: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը փաստեց, որ Չարդախլուի պատմության իմաստավորումն անհրաժեշտ է Արցախի ամբողջական պատմությունն ուսումնասիրելու և մեր անցյալն իմաստավորելու առումով. «Ամեն գյուղի, շրջանի, քաղաքի պատմությունը ամբողջացնում է հայոց պատմությունը: Այսօր Չարդախլուն թշնամու ձեռքին է. մեր պատմական հուշարձաններն ավերում են, և ոչ մի կանգուն հուշարձան չես գտնի: Չարդախլուն պատմական գյուղ է, որը հայտնի է իր մարշալներով, 20-ից ավելի գեներալներով, գնդապետներով, զինվորական, սպայական կազմով: Չարդախլուն այն եզակի գյուղերից է, որն իբրև զինվորական ամրոց տարիներ շարունակ դիմակայել է թշնամուն»: 38.5 րոպե տևողությամբ «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի ֆիլմն ավելի լայն լսարանին կներկայացվի դեկտեմբերի 3-ին. այն կբարձրանա մեծ էկրան, այնուհետև կցուցադրվի հեռուստաընկերություններով, հասանելի կլինի նաև համացանցում: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր