Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը էկրան կբարձրանա հոկտեմբերի 9-ին
Universal Pictures կինոստուդիան հայտարարել է, որ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը էկրաններին կբարձրանա այս տարվա հոկտեմբերի 9-ին:
Նկարահանումները սկսվել են հունվարի վերջին՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Ֆիլմը նկարահանվում է Ուոլթեր Այզեքսոնի գրքի հիման վրա:
Ռեժօսորներն են օսկարակիր Դեննի Բոյլը («միլիոնատերը՝ արվարձաններից», «Ասեղի վրա»): Ջոբսի դերը վստահվել է Մայքլ Ֆասսենդերին, Macintosh մարքեթինգի բաժնի ղեկավար Ջոաննա Հոֆֆմանի դերը՝ Քեյթ Ուինսլեթին: