45383 դիտում
20:35 14-04-2021
Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. դատապարտյալը բարձրացել է շենքի տանիք և պահանջել հանդիպում Արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության պետի հետ, իսկ հետո խցում փորձել է ինքնասպան լինել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին՝ Ժամը 15:00-ի սահմաններում, Արթիկի գաղութում՝ 2-րդ մասնաշենքի 6-րդ խցի դատապարտյալ, Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Արսեն Սարգսյանը գաղութում բարձրացել է մասնաշենքի տարածքում գտնվող պոմպակայանի տանիքի վրա և պահանջել, որ իրեն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ընդունեն:
Նրա հետ բանակցություն են վարել գաղութի ծառայողները, ինչի շնորհիվ նա իջել է տանիքից, սակայն նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, պատժախցային և կարանտինային բաժանմունքի 7-րդ խցում, որտեղ գտնվելիս է եղել հացադուլի մեջ, փորձել է ինքնասպանություն գործել՝ նշված խցի էլեկտրական լամպի ճաղավանդակից ծածկոցի կտորով կախվելու միջոցով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գաղութի աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը:
Ա. Սարգսյանը հայտարարել է, որ այդ քայլին է դիմել իր նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի պատճառով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2200 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)