211652_close_icon
views-count30940 դիտում article-date 11:17 11-01-2018

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. կալանավորը 6-րդ խցում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են բանտի աշխատակիցները, իսկ նա պնդում է, որ նրանց պատճառով է այդ քայլին դիմել

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային տեղամասի թիվ 6 խցում պահվող կալանավոր Արտյոմ Վիրաբյանի ինքնասպանության փորձի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Ա. Վիրաբյանին հայտնաբերել են ջեռուցման մարտկոցի վրա կանգնած վիճակում, իսկ պարանոցին անցկացված է եղել սրբիչից պատրաստված ինքնաշեն պարան, որի մյուս ծայրն էլ կապված է եղել խցի ճաղավանդակից: ՔԿ-ի ծառայողներին տեսնելով՝ Ա. Վիրաբյանը սպառնացել է, ցատկել ջեռուցման մարտկոցի վրայից, սակայն բանտի աշխատակիցները կարողացել են փրկել նրա կյանքը: Մի քանի ծառայողներ պահել են Վիրաբյանի ոտքերը և կտրել ինքնաշեն պարանը: Օրեր անց Ա. Վիրաբյանը հայտնել է, որ ինքը ստիպված դիմել է ծայրահեղ այդ քայլին, ցանկանալով ինքնասպան լինել, քանի որ իրեն հասցրել են այդ վիճակին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել Արմավիրի բանտի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր