211652_close_icon
views-count87986 դիտում article-date 10:09 13-05-2017

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 38-ամյա դատապարտյալը նախ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ հետո փորձել ինքնասպան լինել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 38-ամյա Գարիկ Մելքոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն այս տարվա մայիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 86 խցում ինքնավնասում կատարելու նպատակով զույգ ոտնաթաթերը գամել է խցի նստարանի փայտին, իսկ մայիսի 3-ին ինքնասպանություն գործելու նպատակով սավանով պատրաստած պարանի միջոցով փորձել է ինքնասպան լինել։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները նկատել և կանխել են այն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր