699 դիտում
16:58 14-04-2021
Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Դագմարա Բեյտներե-Լե Գալլայի հետ։
Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:
Բեյտներե-Լե Գալլան բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լատվիական հարաբերությունների խորացման գործում և նշել, որ վերջին տարիներին հայկական հարուստ մշակույթի ներկայացումը և բարձ մակարդակի միջոցառումների անցկացումը Հայաստանն ավելի տեսանելի է դարձրել Լատվիայում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ իր գործունեության ընթացքում փորձել է անել առավելագույնը, որպեսզի չզգացվի Լատվիայում ռեզիդենտ դեսպանություն չունենալու հանգամանքը՝ մեծ ուշադրություն դարձնելով նաև խորհրդարանականների հետ շփումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի աշխուժացմանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Նմանատիպ նյութեր
1146 դիտում
19:06 30-11-2016
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
835 դիտում
09:56 18-05-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Այս բաժնից
712 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1078 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ