211652_close_icon
views-count1304 դիտում article-date 22:21 28-03-2019

Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի համալսարանի ռեկտորի հետ

Մարտի 27-ին Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի համալսարանի ռեկտոր Ինդրիկիս Մույժնիկսին (Indriķis Muižnieks): Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվեց Լատվիայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում՝ դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ այս տարի տեղի ունենալիք Լատվիայի համալսարանի և ԵՊՀ 100-ամյակներին նվիրված միջոցառումները և հնարավոր փոխադարձ այցելությունները լավ հնարավորություն են համագործակցության հաստատման համար: Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ընթացիկ տարում Լատվիայում ՀՀ դեսպանության կողմից նախատեսված միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը: Ողջունելով դեսպան Մկրտչյանի առաջարկները՝ Ինդրիկիս Մույժնիկսը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության նախաձեռնությունները: Դեսպան Մկրտչյանը հանդիպման ավարտին Լատվիայի համալսարանի գրադարանին հերթական անգամ նվիրեց Հայոց պատմությանը, մշակույթին ու արվեստին նվիրված հարուստ գրականություն: Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաև Լատվիայի պաշտոնաթող նախագահ Վալդիս Զատլերսին (Valdis Zatlers): Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային անցուդարձի մի շարք օրակարգային խնդիրների: Վալդիս Զատլերսի խնդրանքով՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր