211652_close_icon
views-count49180 դիտում article-date 23:15 13-04-2021

Երևանում Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով BMW X6-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրախողովակի համար փորված փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝  ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կիսակողաշրջված վիճակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Դեպքի մասին Երևաի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Էդվարդ Դավթյանն ու Գոռ Ասրյանը:

Օպերատիվորեն ժամանել են  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր