Երևանում պատկան մարմինների անփութության հետևանքով Mitsubishi-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրահեռացման խողովակների համար նախատեսված փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրագծի համար մոտ 2 մետր խորությամբ փորված փոսում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի վայրում շինարարական աշխատանքներ կատարող ընկերության կողմից չի պահպանվել անվտանգության ոչ մի կանոն:
Նշված հատվածում բացակայում են լուսային փարոսիկները, շինարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված հատուկ լուսային ցուցանակները և լուսային ժապավենները, ինչը հնարավորություն կտար վարորդներին, որպեսզի տեսնեին, որ նշված հատվածում շինարարական աշխատանքներ են կատարվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի