Ծագումով արցախցի ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել «Նանտի» հետ. Armsport.am
Ֆրանսիական «Նանտը» ամենայն հավանականությամբ պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ, հայտնում է Armsport.am-ը:
Ouest-france-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ: 19-ամյա Մանվելյանն այժմ խաղում է ակումբի երկորրդ թիմում:
Նշենք, որ Գոռ Մանվելյանը ծնունդով Արցախից է: Օրեր առաջ լրացել է ֆուտբոլիստի 19-ամյակը, ինչի առթիվ «Նանտի» երկրպագուների ֆան-ակումբը շնորհավորական ուղերձ էր հղել, անվանելով Գոռին ակումբի ապագա հույսերից մեկը: