211652_close_icon
views-count3326 դիտում article-date 22:16 12-04-2021

Մասիսի ոստիկանները շորթման դեպք են բացահայտել․ մայր ու դուստր ձերբակալվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 49-ամյա մի կին ծանոթ տղամարդուն սպառնացել է, որ նրա մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար պարբերաբար վերցրել էր մոտ 1 միլիոն 700 հազար դրամ:
Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել և սպառնացել էր, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200 հազար դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկություններ:

Բացահայտման միջոցառումները հնարավորինս արագ ու հաջողությամբ ավարտելու համար Մասիսի ոստիկանները համագործակցեցին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ։ 

Ապրիլի 9-ին կազմակերպվեց և իրականացվեց օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200 հազար դրամը ստանալուց հետո Ղուկասավան համայնքի գերեզմանոցում բռնվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթմամբ ստացած 200 հազար դրամը: 49-ամյա կինը ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նրա 27-ամյա դուստրը։  Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր