27099 դիտում
22:13 27-03-2019
ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափի շորթման դեպք. դպրոցի պահակը ՍՊԸ-ի տնօրենից պահանջել է 50 հազար դոլար, հակառակ դեպքում սպառնացել է առևանգել նրա երեխաներին ու պայթեցնել տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի, 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթմամբ ստանալ 50 հազար ԱՄՆ դոլար:
Նա նամակի մեջ գրել է, որ եթե գումարը չթողնի իր մատնանշած վայրում, ապա նա առևանգելու է Վ. Ղազարյանի երեխաներին, որից հետո գյուղում գտնվող Մուրացանի նրա տունը պայթեցնելու է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն է, ով իր տրամադրութայն տակ ունի մի քանի բեռնատարներ և, ըստ գյուղացիների պատմածի, Հայաստանից միրգ է արտահանում, այդ թվում՝ ծիրան, դեղձ, խնձոր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
22854 դիտում
16:52 11-12-2024
Նոր Հաճնի կամուրջն արդեն ամբողջությամբ գործում է. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ