211652_close_icon
views-count1002 դիտում article-date 16:58 12-04-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին  տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:

«Ձերդ Գերազանցություն, 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։

Վստահ եմ, որ վարչապետի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների։ 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Նմանատիպ նյութեր