211652_close_icon
views-count1474 դիտում article-date 16:06 12-04-2021

Արքայազն Հարրին Մեծ Բրիտանիա է վերադարձել՝ մասնակցելու պապի հուղարկավորության արարողությանը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վերադարձել է Մեծ Բրիտանիա, որտեղ մասնակցելու է իր պապի՝ արքայազն Ֆիլիպի հրաժեշտի արարողությանը:

Այն տեղի է ունենալու ապրիլի 17-ին։


Ինչպես հայտնել է The Sun հրատարարությունը, արքայազնը Լոս Անջելեսից ժամանել է British Airways ավիաընկերության չվերթով, որը «Հիթրոու» օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 13:15-ին։ Նրան օդանավակայանում դիմավորել է արքայան ընտանիքի ներկայացուցիչներից մեկը։

Նա կիջևանի Քենսինգթոնյան պալատում և կապրի Նոթինգհեմ քոթեջում, որը գտնվում է նստավայրի տարածքում:

Հնարավոր ՝ արքայազնը 10 ր մեկուսացման մեջ գտնվի։ Ինքնամեկուսացման ժամկետը կարող է կրճատվել մինչև 5 օր՝ կորոնավիրուսի բացասական թեստ ստանալու դեպքում: Սակայն նրան կթույլատրվի հրաժեշտի արարողությանը ներկա գտնվել։

Նմանատիպ նյութեր