796 դիտում
10:35 07-07-2023
Մեծ Բրիտանիա այցի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում Քենսինգթոնյան պալատում հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։ Տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների հետ իրականացված ծրագրերն ու համագործակցության արդյունքները։
Ընդգծելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից անձի կարիքին համապատասխան տրամադրվող ծառայությունները։
Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինը խոսել է շուրջ 100 բարեգործական և այլ կազմակերպությունների ծրագրերում իր ներգրավվածության, հանրային աշխատանքի, խոցելի խմբերի իրավունքների իրազեկման արշավների մասին, որոնց մի մասը ֆինանսավորվում է իր ընտանիքի կողմից։ Անդրադարձել է նաև առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայություններին, խնամատար ընտանիքի, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերին։
Երկուստեք երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում շեշտադրել են երեխայի լավագույն շահի ապահովումը՝ նրանց համար ստեղծելու առավել ապահով ու բարեկեցիկ միջավայր։

Նմանատիպ նյութեր
2420 դիտում
23:06 07-05-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ
1773 դիտում
16:20 11-04-2021
Արքայազն Հարրին միայնակ կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը. ԶԼՄ-ներ
1777 դիտում
16:06 12-04-2021
Արքայազն Հարրին Մեծ Բրիտանիա է վերադարձել՝ մասնակցելու պապի հուղարկավորության արարողությանը
Այս բաժնից
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
775 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն