211652_close_icon
views-count38091 դիտում article-date 19:19 10-04-2021

«Նոր Զովք» սուպերմարկետներում գողությունները շարունակվում են. 61-ամյա տղամարդը կասկածվում է թանկարժեք ալկոհոլային խմիչքներ գողանալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով  նյութեր են նախապատրաստվում:
 
Ինչպե հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 7-ին, 8-ին և 9-ին Շերամի փողոցի 77/53 հասցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողություններ են կատարվել:
 
Քրեական հետախույզները նշված գողությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 61-ամյա Ռազմիկ Սուքիասյանին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, կատարված գողությունների մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ընդունվել նշված սուպերմարկետում որպեսի սրահի պատասխանատու աշխատող Վահագն Փիլոյանից:
 
Պարզվել է նաև, որ Ռ. Սուքիասյանը տարբեր օրերի գողացել է ալկոհոլային թանկարժեք խմիչքներ:
  
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր