211652_close_icon
views-count1578 դիտում article-date 10:51 09-04-2021

Կառավարությունը մտադիր է հերթական անգամ տապալել նիստը․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արժանահավատ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը մտադիր է հերթական անգամ տապալել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Նպատակը մեկն է` բուհի լիարժեք կազմաքանդումը: Եվ եթե օրվա իշխանությունների` ամեն բան  ոչնչացնելու ռազմավարությունն էլ տարակուսանք չի առաջացնում, ապա զարմանալ կարելի է ռեկտորի ժ.պ Գ.Գ-ի ( լիազորությունները դադարեցված են դատարանի վճռով ) և համալսարանական այլ պաշտոնյաների պահելաձևի վրա: Ախր, պարոն Գ.Գ., Դուք գիտնական եք, համալսարանական եք, նորմալ ազգականներ ունեք: Ինչպե՞ս եք հանգիստ դիտում Մայր բուհի կազմաքանդումը: Ի՞նչ եք ձեռնարկում: Եթե չեք կարող կազմաքանդումը կանգնեցնել, գոնե  կամավոր հրաժարական տվեք: Մի մասնակցեք խայտառակությանը:

Գիտե՞ք, որ ապագայում հենց Ձեզ են մեղադրելու բուհը կազմաքանդելու համար: Ի դեպ, ճիշտ էլ կանեն, քանզի հենց Ձեր անհասկանալի գործունեության արդյունքում է, որ բուհը վերացման եզրին է կանգնած: Իհարկե, հասկանալի է, որ Ձեզ դրդել են: Միգուցե նաև ստիպել են ( չեմ կարծում, որ չարչաչել կամ խոշտանգել են ): Սակայն դա արդարացում չէ: Ախր, Դուք նորմալ մարդու տպավորություն եք թողնում: Ապաշխարհեք: Դուք կարող եք փրկել ԵՊՀ-ն: Առավել քան համոզված եմ, որ գիտեք, թե ինչ է պետք անել: Դարձեք պատմական դրական կերպար: Հակառակ դեպքում, կհայտնվեք պատմության աղբարկղում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արժանահավատ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ կառավարությունը մտադիր է հերթական անգամ տապալել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի...

Posted by Karen Heqimyan on 2021 թ. ապրիլի 8, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր