Փաշինյան Նիկոլը հերթական անգամ հրաժարվեց ներկայանալ ռուսական հարթակ` մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյան Նիկոլը հերթական անգամ հրաժարվեց ներկայանալ ռուսական հարթակ` մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Նման քայլը կարելի էր ողջունել, եթե այն պատճառաբանված լիներ, իսկ վարքագիծը` հետևողական:
Սակայն, հանրությանն անհասկանալի է Փաշինյան Նիկոլի նմանօրինակ պահվածքը, քանզի վերջինիս կողմից չի ներկայացվում այդ հարթակում չներկայանալու վերաբերյալ ողջամիտ բացատրություն:
Ավելին` չներկայանալուց բացի, որևէ այլ գործողություններ չեն իրականացվում: Տրամաբանորեն` ՀԱՊԿ գագաթնաժողովին պարբերաբար չներկայացողը պետք է կամ այդ կազմակերպությունից դուրս գա, կամ վերջինիս ղեկավարությանը հիվանդության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրի:
Պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից համառորեն դուրս չի գալիս և Փաշինյան Նիկոլի` ՀԱՊԿ գագաթնաժողովների օրերին հիվանդանալու վերաբերյալ տեղեկանքներ չի ներկայացնում:
Դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը ներկայացնող Փաշինյան Նիկոլի վարքագծում մանկապատանեկան տարրեր կան, ինչն էական վտանգ է ներկայացնում պետության համար»: