211652_close_icon
views-count1474 դիտում article-date 15:56 07-04-2021

Ասկերանում կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք է հայտնաբերվել. պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. Արցախի ԱԻՊԾ

Զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում, Ասկերան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք:

Ինչպես փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, սակրավորներն այսօր՝ ապրիլի 7–ին, օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերան քաղաքում եւ հարակից տարածքներում:

Նմանատիպ նյութեր