Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է՝
Հարգելի հայրենակիցներ
Օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ պարբերաբար կիրականացվեն նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները՝ բնակչության նկատառումներից ելնելով, շարունակում են Արցախի տարածքը մաքրել պատերազմի հետքերից:
Պարզաբանումների և լրացուցիչ այլ տեղեկությունների համար՝ զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Հարգելի հայրենակիցներ Օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ...
Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2021 թ. հունվարի 13, չորեքշաբթի