5389 դիտում
12:54 07-04-2021
Ավտովթար Լոռու մարզում. Սպիտակ քաղաքում՝ «Սպիտակ սիթի» խանութի դիմաց, բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում՝ «Սպիակ սիթի» խանութի դիմաց, բախվել են Սպիտակի բնակիչ՝ 24-ամյա Հովհաննես Մ-ի վարած BMW մակնիշի և Վանաձորի բնակիչ՝ 32-ամյա Սամվել Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+