211652_close_icon
views-count27930 դիտում article-date 09:50 07-04-2021

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի շենքի բակում հայտնաբերել են Covid-ից բուժվող 72-ամյա տղամարդու դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 07։20-ի սահմաններում «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնից» ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին հիվանդանոցի երրորդ հարկի պատուհանից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունիք օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանիքննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը՝ քննիչ Կոստանյանի գկխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը օրեր առաջ էր «Կովիդ-19»-ից բուժվելու նպատակով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։ Նա 72-ամյա տղամարդ էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր