211652_close_icon
views-count1174 դիտում article-date 09:01 07-04-2021

Մեր ազգին բաժին հասած կորստի ամենածանր բեռն ընկած է մայրերի ուսերին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ապրիլի 7-ը ներառվեց մեր ազգային տոնացույցում սկսած 1995-ից։ Տոնը սիրվեց և ընկալելի դարձավ մեր հասարակության կողմից, չէ՞ որ այն նվիրված է մայրությանն ու գեղեցկությանը։ Դրանք այն կարևորագույնն են, որոնք իմաստ և արժեք են հաղորդում մեր կյանքին։

Հայերիս համար այս տոնն ունի իր խորհուրդը, քանի որ առնչվում է ոչ միայն մեր քրիստոնեական հավատքին, այլև նախաքրիստոնեական արմատներին։

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»,- ասում է Գարեգին Նժդեհը: Այս խոսքերի ճշմարտության մեջ մեկ անգամ չէ, որ համոզվել ենք մեր պատմության ընթացքում։ Այսօր էլ՝ մեր ազգին բաժին հասած կորստի ամենածանր բեռն ընկած է մայրերի ուսերին։ Նրանք հայրենիքին են նվիրել իրենց ունեցած ամենաթանկը՝ իրենց ապագան։ Ամենաքիչը, որ կարող ենք անել՝ գլուխ խոնարհելն է այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան մայր հայրենիքի համար պայքարում...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր