31720 դիտում
21:10 06-04-2021
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է. Ford-ի անվահեծանը կոտրվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և 66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանին, իսկ նույն կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել են դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը, ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:
Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
Այս պահին ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչում դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը կարծես թե վատացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրված վիճակում: ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+