ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար:
Հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար հավատարմագրման վերջնաժամկետն է ապրիլի 7-ը՝ ժամը 18:00։
COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 10 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից:
Հանդիպման ավարտից հետո տեղի կունենան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետխաղային բրիֆինգը։