1524 դիտում
10:01 01-04-2021
Փաշինյանը փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել և վիճակը հնարավորինս փրկել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը դեռևս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձևաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում:
Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում առկա անորոշությունից, փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել և վիճակը հնարավորինս փրկել: Մասնավորաբար, մեր հավաստի տեղեկություններով, իշխանությունները ոչ միայն կողմնորոշվել են կենտրոնական շտաբի հարցում, այլև հստակ աշխատանքային բաժանումներ են իրականացնում մարզերում գործունեություն ծավալելու համար:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղերում մարզային իշխանություններից զատ պատասխանատուներ են նշանակվում «հանրապետական մասշտաբի» բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք արմատներով, ծնունդով տվյալ մարզից են:
Վերջիններս արդեն ակտիվորեն թիմեր են ձևավորում, աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ձայն բերողների» հետ: Ընդ որում, այս պահին շատ մեծ դժվարությամբ են հասնում արդյունքի, այն էլ միայն այն բանի հաշվին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը դեռևս հստակ չեն կողմնորոշվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
4780 դիտում
23:04 10-04-2015
Տղամարդը մի քանի անգամ փորձում է մեքենայի տակ ընկնել. տեսանյութ
1753 դիտում
14:30 27-10-2014
Լուի վան Գալը մեկ քայլ առաջ է կատարել և երկու քայլ հետ. Ֆերգյուսոն
3288 դիտում
14:57 13-08-2015
Հենրիխ Մխիթարյան. Երբեմն երկու քայլ առաջ գնալու համար պետք է մեկ քայլ նահանջել
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը