Լուի վան Գալը մեկ քայլ առաջ է կատարել և երկու քայլ հետ. Ֆերգյուսոն
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս ֆերգյուսոնը հասկացրել է, որ հավատում է մանկունիանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հաջողությանը:
Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորել է ընթացիկ տարվա ամռանը և ներկա պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր»-ը զբաղեցնում է 8-րդ տեղ:
«Նա ունի իր փիլիսոփայությունը, համառութունը: Ես հավատում եմ նրա հաջողությանը, հավատում եմ, որ վան Գալը համապատասխանում է այդ աշխատանքին: նա մեկ քայլ առաջ է կատարել և վնասվածքների պատճառով երկու քայլ հետ: Երբ բոլոր ֆուտբոլիստները ապաքինվեն, ապա կձևավորվի պաշտպանների հիմնական քառյակը: Դա կլինի հաջողության հասնելու առաջին քայլը»,- նշել է Ֆերգյուսոնը: