Հենրիխ Մխիթարյան. Երբեմն երկու քայլ առաջ գնալու համար պետք է մեկ քայլ նահանջել
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Der Westen-ի հետ զրույցում պատմել է նախորդ և ներկա մրցաշրջանների մասին:
[b]- Ձեր որոշ թիմակիցները վաղաժամ երկարաձգել են պայմանագրերը ակումբի հետ: Չե՞ք ցանկանում հետևել նրանց օրինակին:[/b]
- Իմ պայմանագիրը գործում է մինչև 2017թ., սակայն ես Դորտմունդում հաճույքով ավելի երկար ժամկետով կմնամ: Իհարկե, մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը: Սակայն այժմ ես ամբողջությամբ կենտրոնացած եմ «Բորուսիայի» վրա:
[b]- Ի՞նչ դեր խաղաց Տուխելը, որ դուք այսքան լավ մարզավիճակ ձեռք բերեցիք:[/b]
- Նա մարզումների ժամանակ շատ է օգնում ինձ: Բացատրել է, թե ինչպես խաղադաշտում ցույց տամ իմ ունակությունները: Սա ոչ միայն ինձ, այլ ամբողջ թիմին է վերաբերում: Տոմաս Տուխելը «Բորուսիայի» համար շատ հարմար մարզիչ է:
[b]- Նախորդ մրցաշրջանը ձեր համար կորա՞ծ կարելի է համարել:[/b]
- Այդպես չէի ասի: Երբեմն երկու քայլ առաջ գնալու համար պետք է մեկ քայլ նահանջել: Հնարավոր չէ ամբողջ կյանքն ապրել առանց նահանջների: Մարդը երբեմն պետք է այնպիսի դժվարությունների հանդիպի, որպեսզի սովորի դրանք հաղթահարել: Պրոբլեմները կոփում են մեզ:
[b]- Այս մրցաշրջանը կարո՞ղ եք ավելի լավ անցկացնել:[/b]
- Նախօրոք ոչինչ չեմ կարող ասել: Երբեք չեմ մոռանում իմ նպատակների մասին, և միշտ հիշում եմ, թե ինչի համար եմ խաղադաշտ մտնում: Վստահ եմ, որ մենք լավ մրցաշրջան կանցկացնենք: Միայն մրցաշրջանի ավարտից հետո կարող եմ ասել, դարձավ այն լավագույնը իմ համար, թե՝ ոչ», ասել է Մխիթարյանը: