211652_close_icon
views-count1405 դիտում article-date 19:31 31-03-2021

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույնների քվեարկությունը

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը սահմանել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ:

Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և հովանավորի կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

Փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներն են՝

Հրայր Մկոյան (Արարատ)

3 խաղ, 0 բաց թողած գնդակ

Արտակ Գրիգորյան (Ալաշկերտ)
3 խաղ, 1 գոլ, 1 ասիստ

Զաքարիա Սանոգո (Արարատ-Արմենիա)
4 խաղ, 1 գոլ, 1 վաստակած 11մ

Անդրե Մենսալաո (Լոռի)
4 խաղ, 2 գոլ, 1 ասիստ

Միկիտա Տատարկով (Փյունիկ)
4 խաղ, 2 գոլ

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներն են՝

Վարդան Բիչախչյան (Արարատ)

3 խաղ, 7 միավոր (Արարատ-Լոռի խաղի արդյունքը հաշվի առնված չէ)

Աբրահամ Խաշմանյան (Ալաշկերտ)
4 խաղ, 8 միավոր

Եղիշե Մելիքյան (Փյունիկ)
4 խաղ, 7 միավոր

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Քվեարկությունը կավարտվի ապրիլի 2-ին, 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնվեն VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպումների ժամանակ:

Նմանատիպ նյութեր