211652_close_icon
views-count1507 դիտում article-date 20:48 17-06-2021

ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ լավագույն մարզչի հավակնորդների ցուցակին՝ այստեղ: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մարզչին ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները: 

Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք և կարող է քվեարկել միայն մեկ անգամ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ լավագույն մարզչի քվեարկության կարգին՝ այստեղ

Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ձեր տարբերակները՝ նշելով անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը:  

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունիսի 24-ը՝ ժամը 18:00: Անվավեր են համարվելու քվեարկության այն տարբերակները, որոնք կուղարկվեն քվեարկության կարգերի մեջ առկա դրույթների խախտումով:

Նմանատիպ նյութեր